Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սպանվել է կոկաինի թագուհին

Սպանվել է կոկաինի թագուհին
04.09.2012 | 11:44

Կոլումբիայում սպանվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող Գրիսելդա Բլանկոն, ով հայտնի է Կոկաինի թագուհի կեղծանունով։ Անհայտ անձը կրակել է 69-ամյա Բլանկոյի ուղղությամբ, երբ վերջինս դուրս է եկել մսի կրպակից։
20-րդ դարի 70-80-ական թվականներին Բլանկոն առաջին թմրավաճառներից էր, ով մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր էր տեղափոխում Կոլումբիայից ԱՄՆ։ Նա բացել է մի շարք մաքսանենգ երթուղիներ, որոնցից շատերը մինչ այսօր գործում են։
Կոկաինի թագուհին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար 20 տարի անցկացրել է ամերիկյան բանտում, այնուհետև արտաքսվել է Կոլումբիա։

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ